ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՎԱՐՉԱՇՐՋԱՆԻ IHSS ԱՆՁՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ (PASC) ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՄՓՈՓԱԳԻՐ

January 25, 2023
Posted in Politics, Union Updates
Tagged in

Ընթացիկ պայմանագրում ամեն ինչ մնում է նույնը, բացառությամբ ստորև նշվածի.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐ

  • 2023թ. հունվարի 1-ին Մատակարարի ընդհանուր աշխատավարձը կավելանա $.50-ով՝ ժամում $16.00-ից հասնելով $16.50՝ որպես հավելում, որը նվազագույն աշխատավարձից $1 բարձր է:
  • 2023 թվականի սկզբին աշխատավարձի հավելումը կավելանա $.75-ով, այնուհետև կրկին 2024 թվականի հունվարի 1-ից՝ $.25-ով:
  • Ամեն անգամ, երբ նահանգային նվազագույն աշխատավարձը բարձրանում է, Մատակարարի աշխատավարձը կավելանա՝ նվազագույն աշխատավարձից $2.00 բարձր մնալու համար։

Ահա թե ինչպես է այն գործում՝

ԸնթացիկՀունվարի 1, 2023թ.2023 թ. սկիզբՀուվարի 1, 2024 թ.Դեկտեմբերի 31, 2024 թ. **
Ընթացիկ աշխատավարձ$16.00Պայմանագրի ժամկետի ավարտ
Աշխատավարձի հավելում$0.75$0.25
Նահանգային նվազագույն աշխատավարձ *$15.00$15.50$15.50$16.00*
Նվազագույն աշխատավարձից բարձր գումար$1.00$1.75$2.00
ՆՈՐ ԺԱՄԱՎՃԱՐ*$16.50$17.25$18.00*

* Մենք վստահ չենք, որ մինչև 2023թ. հուլիսը Կալիֆոռնիայում նվազագույն աշխատավարձի որևէ հավելյալ բարձրացում տեղի կունենա: 2024թ. հունվարի 1-ից մենք Կալիֆոռնիայի նվազագույն աշխատավարձից $2.00 բարձր աշխատավարձ կունենանք։

Առողջապահական նպաստներ՝

  • Մենք պաշտպանեցինք մեր առողջապահական նպաստները և կհանդիպենք 2023 թվականին՝ բարելավելու առողջապահության ապահովագրության ծրագիրը:

Հիմնական պաշտպանիչ հանդերձանք՝

  • PASC-ը ձեռք կբերի պաշտպանիչ պարագաներ (ձեռնոցներ, ձեռքերի ախտահանիչ միջոցներ, դիմակներ և մեկանգամյա օգտագործման բժշկական խալաթներ)՝մինչև $325,000 ընդհանուր արժեքով, պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում: Երբ այդ մատակարարումները ձեռք բերվեն, դրանք կուղարկվեն Միություն՝ բաշխելու նպատակով։

Պահեստային մատակարարներ՝

  • PASC-ի պահեստային սպասարկող ծրագրի (BUAP) մատակարարներին կվճարվի սովորական աշխատավարձից ժամում $3 ավել վճար։

Ներկայացուցչության և աջակցության համար վճարովի ժամանակ՝

PASC-ն ամեն ամիս կտրամադրի մինչև 120 ժամ ընդհանուր վճարովի ժամանակ այն Մատակարարների համար, որոնք նշանակված են որպես ստյուարդներ, որոնք օգնում են այլ Մատակարարներին ծանոթանալ ծրագրին, բողոքներին և որպես Մատակարարներ իրենց իրավունքներին:

Համատեղ աշխատանք՝

  • Կողմերը պայմանավորվեցին ամրապնդել մեր համագործակցությունը Աշխատանքի կառավարման կոմիտեի նիստերի միջոցով և պարտավորվել համատեղ ջանքեր գործադրել՝ վերացնելու խտրականությունն ու ոտնձգությունները IHSS ծրագրի շրջանակներում:
  • PASC-ն աջակցություն կտրամադրի Վարչաշրջանի հետ Նոր Մատակարարների կողմնորոշումների քննարկմանը:

Ժամանակին վճարվող և ճշգրիտ աշխատավարձ՝

  • Կողմերը պայմանավորվել են հանդիպել Վարչաշրջանի հետ՝ Վարչաշրջանի համար գործընթաց մշակելու նպատակով, որպեսզի ապահովեն, որ այն մատակարարները, ովքեր ծառայություններ են մատուցում, և որոնց սպառողն ի վիճակի չէ կամ չի ցանկանում լրացնել Մատակարարի աշխատած ժամերը, փոխհատուցում ստանան աշխատած ժամանակի համար:

Կենսաթոշակ՝

  • PASC-ը տեղեկություններ կհաղորդի Cal Savers-ի կենսաթոշակային ծրագրի մասին:

Պայմանագրի ժամկետը.

  • Համաձայնագրի գործողության ժամկետը լրանում է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։

ՆՇՈՒՄ. Նույնիսկ պայմանագրի ժամկետի ավարտից հետո աշխատավարձերը կշարունակեն բարձրանալ՝ նվազագույն աշխատավարձից $2.00 բարձր մնալու համար: