SEIU 2015-ում մենք հպարտ ենք, որ կանգնած ենք մեր ներգաղթյալ անդամների կողքին: Կալիֆոռնիայի երկարաժամկետ խնամքի աշխատողների գրեթե կեսը ներգաղթյալներ են՝ Կալիֆոռնիայի երկարաժամկետ խնամքի ենթակառուցվածքի սրտի և ուժի հսկայական մասը: Մենք գիտենք, որ մեր անդամներից շատերը բախվում են անորոշության՝ կապված ներգաղթի քաղաքականության փոփոխության հետ, բայց դուք միայնակ չեք: Մեր արհմիությունը հանձնառու է ապահովելու, որ յուրաքանչյուր անդամ և նրանց ընտանիքները իրենց ապահով, աջակցված և գոտեպնդված զգան:

Այս էջը ձեր օրինական իրավունքների, աշխատավայրի պաշտպանության և ձեզ հասանելի ռեսուրսների վերաբերյալ կենսական տեղեկությունների կենտրոնն է՝ անկախ ձեր ներգաղթական կարգավիճակից: Դուք կգտնեք վստահելի հղումներ դեպի իրավաբանական ծառայություններ, համայնքային կազմակերպություններ և շտապ օգնության թեժ գծեր, որոնք պատրաստ են աջակցություն ցուցաբերել: Մենք այստեղ ենք՝ համոզվելու, որ դուք ունեք այն գործիքները, որոնք անհրաժեշտ են ձեզ և ձեր ընտանիքին պաշտպանելու համար:

Անկախ նրանից, թե որտեղից ես գալիս, դու այստեղ ես պատկանում: Միասին մենք ավելի ուժեղ ենք և միասին կշարունակենք պայքարել բոլորի համար արժանապատվության, հարգանքի և անվտանգության համար:

Իմացեք ձեր իրավունքները

Անկախ ձեր ներգաղթական կարգավիճակից, դուք պաշտպանված եք ԱՄՆ Սահմանադրությամբ: Ձեր իրավունքների իմացությունը կարող է ձեզ և ձեր ընտանիքին ապահով պահել:

  • ՄԻ՛ ԲԱՑԵՔ ԴՈՒՌԸ Եթե ներգաղթային գործակալը գա ձեր դռան մոտ, հանգստացեք և մի բացեք դուռը: Խնդրեք նրանց ցանկացած փաստաթուղթ սահեցնել դռան տակից կամ ցույց տալ պատուհանից:
  • ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ ՆԵՐՍ ՄՏՆԵԼ ԱՌԱՆՑ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ (WARRANT) Ներգաղթային գործակալները չեն կարող ձեր տուն մուտք գոտծել առանց դատավորի կողմից ստորագրված հրամանի:
  • ՄԵՔԵՆԱՆԱՊԱՀՈՎ ԿԱՆԳՆԵՑՐԵՔ ԵՎ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԵՔ Եթե ձեզ մեքենա վարելիս կանգեցնելիս լինեն, անմիջապես կանգ առեք, երբ դա անվտանգ լինի: Մնացեք հանգիստ և համագործակցեք:
  • ՀԱՐՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Ցույց տվեք ձեր վարորդական իրավունքը, մեքենայի գրանցումը և ապահովագրության ապացույցը, եթե պահանջվում է: Դուք այս դեպքում նույնպես իրավունք ունեք լռելու մնացած ամեն ինչի մասին։
  • ԼՈՒՌ ՄՆԱՑԵՔ Հարցերին մի պատասխանեք. Դուք իրավունք ունեք լռելու (5-րդ փոփոխություն): Պարզապես ասեք. «Ես կօգտվեմ լռելու իմ 5-րդ փոփոխության իրավունքից»։
  • ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ԽՈՍԵԼՈՒ ՓԱՍՏԱԲԱԲԱՆԻ ՀԵՏ Մի ստորագրեք որևէ բան և մի պատասխանեք որևէ հարցի, քանի դեռ չեք խոսել փաստաբանի հետ: ICE-ը կարող է ձեր ամեն ասածը օգտագործել ձեր դեմ:
  • ՀԱՍԱՆԵԼԻ ՊԱՀԵՔ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ Պատճենահանեք ձեր ներգաղթային փաստաթղթերը և նույնականացման փաստաթղթերը և ապահով պահեք դրանք (DACA, Աշխատանքային թույլտվություն, Վիզա, Գրին քարտ):
  • ՄԻ ՍՏԵՔ կամ ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՏՐԱՄԱԴՐԵՔ Եղեք ճշմարտացի և մի ներկայացրեք անձը հաստատող կեղծ ID կամ փաստաթղթեր: Կեղծ փաստաթղթեր տրամադրելը հանցագործություն է:

Links: