SEIU 2015-ի Անտառային հրդեհների օգնության ֆոնդ
Իրավասության չափորոշիչներ
Որպես լավ կարգավիճակով անդամ
Հասանելի օգնություն
Իրավասու անդամները և նրանց ընտանիքները կարող են ստանալ երկու տեսակի օգնություն մինչև առավելագույն գումար(ներ).
- Բնակարանային աջակցություն. կարող է ներառել ժամանակավոր բնակարանների կամ առկա բնակարանների վերանորոգման ծախսերը: Օգնության առավելագույն գումարը՝ $1,000 յուրաքանչյուր SEIU 2015-ի ընտանիքի համար
- Այլ կարիքների համար օգնություն. աղետի հետ կապված ծախսեր և լուրջ կարիքներ, ներառյալ բժշկական և ատամնաբուժական ծախսերը, հուղարկավորության և թաղման ծախսերը, կենցաղային իրերի վերանորոգումը կամ փոխարինումը, ինչպիսիք են հագուստը, կահույքը, անհրաժեշտ աշխատանքային գործիքները և կրթական նյութերը, մաքրման ծախսերը, կոմունալ ծախսերը և աղետների հետ կապված այլ ծախսեր: Օգնության առավելագույն գումարը՝ $2,000 յուրաքանչյուր SEIU 2015 անդամի համար:
- Անդամները, ովքեր կիսում են բնակավայրերը կամ այլ կերպ կիսում են ֆինանսական պատասխանատվությունը միմյանց հետ, կսահմանափակվեն առավելագույնը $4,000-ով յուրաքանչյուր ընտանիքի համար:
Տեղի ունեցած կորուստներ. ընթացիկ անտառային հրդեհներից
Փաստաթղթավորում
- Հյուրանոցի հաշիվ
- Airbnb-ի վարձակալման արժեք
- Մթերային անդորրագրեր (receipt)
- Արագ սննդի անդորրագրեր (receipt)
- Photo ID-ի պատճեն
- Հակիրճ պարբերություն, որը նկարագրում է տեղի ունեցածը
- Օրինակ` տունը այրվելու վերաբերյալ
- Իշխանությունների կողմից կարգադրվել է տարհանվել
- Բոլոր վերը նշվածները կարող են ուղարկվել տեքստային կամ էլ. փոստի միջոցով, ընդունվում են կրկնօրինակի լուսանկարներ
Ուղղակի վճարումներ վաճառող մարմնին
Վաճառող մարմնի կոնտակտային տեղեկությունը` կարիքի դեպքում, քանի որ մեզ կարող է անհրաժեշտ լինել, օրինակ, ուղղակի վճարումներ կատարել հյուրանոցին:
Կանխիկ կանխավճար
Աղետի գոտում բնակվող անձանց համար կարող է տրամադրվել մինչև $600 կանխիկ օգնություն: Կանխիկ կանխավճարով գնումներ կատարելուց հետո, իրավասու անդորրագրերը պետք է ներկայացվեն ստացված կանխիկացման գումարից հավասար կամ ավելի: Կանխիկի կանխավճարը ներառված է վերը նշված առավելագույն պարգևատրման գումարների մեջ (այսինքն՝ կանխիկացման, ուղղակի վաճառողի վճարումների և փոխհատուցման չեկերի համակցված գումարը չի կարող գերազանցել ընդհանուր օգնության առավելագույն գումարը): Բոլոր փաստաթղթերը պետք է ներառեն ծառայության մատակարարի կամ մանրածախ վաճառողի անունը, հասցեն և հեռախոսահամարը, որը պետք է իրականում ձեզանից վճարում ստանա ծառայության կամ ապրանքի համար: (Օրինակ. մենք չենք կարող փոխհատուցել հարևանի կամ ընտանիքի անդամի կողմից կատարված վերանորոգման համար, նույնիսկ եթե նրանք ձեզ տրամադրեն «հաշիվ» վերանորոգման արժեքի համար, քանի դեռ դուք իրականում կանխիկ չեք վճարել ծառայության համար: Այնուամենայնիվ, մենք կարող ենք փոխհատուցել ցանկացած սարքավորման, մասերի կամ գործիքների համար, որոնք անհրաժեշտ էին վերանորոգմանը հասնելու համար):